28/09/2016 14:48
Ոչ մեկին չեմ խնդրելու, որ մթերեն. Գյուղնախարարն այցելել է Աղավնաձոր
ՀՀ գյուղատնտեսության նախախար Իգնատի Առաքելյանը Աղավնաձոր համայնքում հանդիպման ժամանակ խոստացավ գյուղացիներին այսօր մարզպետարանում մթերողների հետ քննարկել այս տարվա խաղողի մթերման խնդիրը:
«Մարզպետարանում կքննարկենք: Հիմա չեմ կարող ասել, թե ոնց կլինի», - նշեց Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարը ընդգծեց, որ չի պատրաստվում «խնդրել և ոչ մի մթերողի», բայց պահպանելու է բոլոր օրենսդրական նորմերը:
«Ոչ մեկին չեմ խնդրելու՝ մթերեն, բայց օրենքը պահելու եմ: Ինչքան օրենսդրական դաշտ կա՝ պահպանելու ենք, իսկ մթերողները իրենք կորոշեն», - ասաց Ի.Առաքելյանը:
Գյուղնախարարը խնդրեց աղավնաձորցիներին, որպեսզի ճանապարհ չփակեն, քանի որ այդ տարբերակով խնդեր չեն լուծվում: