28/09/2016 16:16
Սպասվող համաներումը կանդրադառնա «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա. Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հույս ունի, որ Անկախության 25-ամյակի կապակցությամբ Հայաստանում համաներում կհայտարարվի։
«Կարծում եմ, որ համաներում կհայտարարվի, որովհետև բռնակալական համակարգը համաներումը միշտ դիտարկել է որպես ճգնաժամից դուրս գալու գործիք։ Հետևաբար, հիմա այդ գործիքը կօգտագործի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զ.Փոստանջյանը:
Հարցին՝ կանդրադառնա արդյոք սպասվող համաներումը «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա՝ պատգամավորը նշեց․«Այո։ Ամեն դեպքում ես ակնակլում եմ, որ որոշումը նրանց վրա ևս կանդրադառնա, որովհետև համաներումը ենթադրում է, որ քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվող բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն»։