28/09/2016 16:07
Ճիշտ չէ նոր նախարարներ նշանակել, քանի դեռ կառավարության կառուցվածքը հաստատված չէ․ Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ճիշտ չէ նոր նախարարներ նշանակել, երբ դեռ կառավարության կառուցվածքը երկրորդ ընթերցմամբ չի քվեարկվել Ազգային ժողովում։
«Սա դեռ նախագիծ է, կառուցվածքը դեռ չի գործում, բայց արդեն նշանակում են նախարարներ, ինչը ոչ գրագետ մոտեցում է։ Հիմա էլ հարկային օրենսգիրքն են քննարկում և ներկայացնում են տնտեսության վերաբերյալ ընդհանուր մոտեցումները, մինչդեռ եթե դու չունես կառավարության քո ծրագիրը, ինչպե՞ս ես նոր օրենքներ ներկայացնում։ Պիտի վերջնական ծրագիր լիներ, նոր միայն նշանակումներ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զ.Փոստանջյանը։
Վերջինս ընդգծեց, որ ոչ մի սպասելիք կառավարությունից չունի, քանի որ վերջինս խոսում է ճիշտ կառավարման մասին, մինչդեռ համապատասխան քայլեր չի իրականացնում։