29/09/2016 19:26
Համացանցում հայտնվել է iPhone 8-ի մասին տեղեկություն
Apple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:
Ընկերության՝ իսրայելական գրասենյակի աշխատողի խոսքով՝ Apple-ը նախատեսում է հրաժարվել iPhone 7s միջանկյալ մոդելից: Իր գործընկերներն աշխատում են գաջեթի արմատական դիզայնի վրա, ուստի այն կստանա iPhone 8 անվանումը: Մասնավորապես, ինժեներները մտադիր են ազատվել դիսփլեյի շրջանակներից:
MacRumors-ի տվյալով՝ Apple-ի նոր սմարթֆոնը կթողարկվի 2017 թվականին և լովին պատրաստված կլինի ապակուց: Այն կստանա առանց շրջանակի էկրան, իսկ մատնադրոշմների տվիչը, բարձրախոսը և ճակատային խցիկը տեղադրված կլինեն դիսփլեյի մեջ:
Սեպտեմբերի սզբին Apple-ը ներկայացրել է նոր iPhone 7-ը եւ iPhone 7 Plus-ը: