29/09/2016 16:02
Բան Կի Մունի հայաստանյան այցի ժամկետները դեռևս անհայտ են. ՄԱԿ երևանյան գրասենյակ
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Հարավային Կովկաս, այդ թվում` Հայաստան հնարավոր այցի մասին նորություններ չկան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
«Հնարավոր այցելության հետ կապված ոչ մի նորություն չկա», - ասաց Արմինե Հալաջյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում էր ապրիլի 25-ին առաջին անգամ այցելել Հայաստան, սակայն այցը «հրատապ հարցերով պայմանավորված չեղարկվեց»: