29/09/2016 17:52
Դավիթ Հարությունյանը նոր տեղակալ ունի
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջին տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: