29/09/2016 14:28
Բանաձև է մշակվում, որով կմթերվի ավելցուկ խաղողը. Իգնատի Առաքելյան (Տեսանյութ)
Խաղողագործությամբ զբաղվող գյուղացին և մթերողը պետք է գան համաձայնության, թե ինչպես պետք է պարտքը մարվի, որպեսզի գյուղացին շատ չնեղվի, մթերողն էլ իր հարցերը լուծի, ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե գյուղնախարությունն ինչով է նպաստելու, որպեսզի հետագայում ևս գյուղացիների և մթերողների միջև խնդիրներ չծագեն, նախարարը պատասխանեց. «Մենք բանաձև ենք գտնում, որով կմթերվի ավելցուկը: Կա նախագիծ, և երբ վերջնական որոշում կլինի, կներկայացնենք»:
Լրագրողների հաջորդ հարցին, թե պատկերացումնե՞ր էլ չկան, ինչ բանաձևի մասին է խոսքը, նախարարն արձագանքեց. «Կան, այսօր հայտարարելու չէ»: