29/09/2016 13:15
Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում կատարել միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները
Եթե ԱՄՆ-ն շարունակի խոչընդոտել միջուկային համաձայնության կատարումը, ապա Իրանը համապատասխան լուրջ որոշում կընդունի,իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Միացյալ Նահանգներին քննադատելով միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները ոչ լիարժեք կատարելու մեջ, մասնավորապես ասել է.
«Եթե այնպես ստացվի, որ մանր գործարքները, ինչպիսին ինքնաթիռների գնումն է, նույնպես խոչընդոտվեն Միացյալ Նահանգների կողմից, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան լուրջ որոշումներ կկայացնի»: