29/09/2016 19:10
Մոգերինի. Սիրիայի հակամարտության կարգավորման բոլոր ջանքերն ուղղված են սպանդի դադարեցմանը
Սիրիայում հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրակցության բոլոր ջանքերը կենտրոնացված են այդ երկրում մարդկանց սպանության անհապաղ դադարեցմանը: Ինչպես հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Իրադրությունն, իրոք, շատ դրամատիկ է: Ամեն ինչ ուղղված է սպանդի անհապաղ դադարեցմանը: Մենք ջանում ենք երաշխավորել մարդկանց կյանքի փրկումը»,-ասել է նա՝ նշելով, որ աշխատանքն ընթանում է քաղաքական մակարդակով: