29/09/2016 15:46
Պեսկով. Ռուսաստանում ահաբեկչության վտանգի մասին ԱՄՆ պետդեպի խոսքերն «անփույթ» են
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անփույթ» է անվանել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով երկրում ահաբեկչությունների սպառնալիքի մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչ վերաբերում է Պետքարտուղարության ներկայացուցչի կոնկրետ արտահայտությանը, ապա այն բավական անփույթ է»,- ասել է նա:
Պեսկովը նաև ափսոսանք է հայտնել ԱՄՆ ղեկավարության հռետորաբանության «ոչ կառուցողական բնույթի» համար և նշել է Մոսկվայի շահագրգռությունը Վաշինգթոնի հետ փոխհարաբերություններում՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ը կկատարի իր ստանձնած պարտավորությունները: