29/09/2016 16:16
Վարչապետը նոր օգնական ունի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնական ունի:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Արամ Վարդևանյանը նախկինում եղել է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: