29/09/2016 11:31
Առողջապահության նոր նախարարը պատմել է, թե ինչպես է միլիոնատեր դարձել
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից առաջ փորձեց հրաժարվել պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, թե նիստից կուշանա և իրեն կազատեն աշխատանքից:
Այդուհանդերձ նա պատասխանեց հարցին, թե ինքը միլիոնատեր է դարձել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության:
«Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել, թե հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ զբաղվեկլով միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիայով» է պայմանավորված: Չնայած, ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները: Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, նա միլիոնատեր է: Այդ թվում նաև ես եմ», - ասել է Լևոն Ալթունյանը:
Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25%: