29/09/2016 10:14
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 79-ամյա բնակչի դին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 79-ամյա Ռ. Մ.-ի դին:
Փրկարարները շնչադիմակներով մուտք են գործել բնակարան և բացել պատուհանները` բնակարանն օդափոխելու նպատակով: