29/09/2016 15:30
Իմ գործը չէ բացահայտել՝ ով որտեղ ինչ ընտրակաշառք է բաժանում. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Aysօr.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը զբաղված է քարոզարշավով և չի կարող անձամբ զբաղվել ընտրակաշառքների գործով:
«Ես հղում եմ կատարել մամուլում եղած հրապարակումներին և գյումրեցիների շրջանում տարածված տեղեկություններին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը այս փաստի վրա: Ես մեր քարոզարշավով եմ զբաղված: Իմ գործը չէ բացահայտել՝ ով որտեղ ինչ ընտրակաշառք է բաժանում: Ես ու քարոզարշավին մասնակցող այլ պատգամավորներ խոսել ենք այդ լուրերի մասին, մնացածը պատկան մարմինների գործն է»,- ասաց պատգամավորը:
Սեպտեմբերի 27-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին կոչ էր արել մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան ՏԻՄ ընտրությունները բաց ու թափանցիկ անցկացնել, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, հղում կատարելով գյումրեցիներին, հայտնել էր, որ օպտիկական ակնոցներ բաժանելու պատրվակով մտնում են մարդկանց տուն, ցուցակագրում են, ապա կանչում քաղաքապետարանից օպտիկական ակնոց ստանալու, մինչդեռ սրա նպատակը գյումրեցիներին ընտրակաշառք բաժանելն էր:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունը ևս վրդովվել էր այս նորություններից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Խ. Հարությույանը նշել էր, որ ինքը չի հավատում, որ որևէ թեկնածու, առավել ևս ՀՀԿ-ի կոմղից սատարվող գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը նման քայլի կդիմեր: