29/09/2016 12:28
Հայաստանի լավագույն ուսուցիչներին 10 միլիոն դրամով մեքենաներ կգնեն
ՀՀ կառավարությունը լավագույն ուսուցիչների համար մեքենա գնելու նպատակով 10 միլիոն դրամ կհատկացնի:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում գործադիրին ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի՝ 2016 թվականի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով կառավարության աշխատակազմին պետք է հատկացվի 10,400.0 հազար հազար դրամ:
Կառավարությունն ընդունեց որոշումը: Ըստ այդմ, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախատեսված է 5 միլիոն 200 հազար դրամ: