29/09/2016 10:20
Ոստիկանությունը հայտնաբերել և ոչնչացրել է 1284 կգ կանեփ
Սեպտեմբերի 27-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 25.83 գրամ «մարիխուանա», 8.94 գրամ «սուբուտեքս» և 7 հաբ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 ինքնաձիգ, ինգնաձիգի դատարկ 2 պահունակ, 3 ինքնաշեն նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 57փամփուշտ: