29/09/2016 10:05
Ռնգեղջյուրների եղջյուրները կտրում են՝ նրանց որսագողերից պաշտպանելու համար
Աֆրիկայի արգելոցների աշխատակիցները ռնգեղջյուրներին փրկելու տարբերակ են գտել: Ինչպես հայտնում է NTD.ru-ն՝ նրանք կտրում են կենդանիների եղջյուրները, որոնց համար էլ որսագողերն այդ կենդանիներին սպանում են:
Ռնգեղջյուրներն իրենց եղջյուրն օգտագործում են կերակուր հայթայթելու համար: Սակայն, կարող են ապրել նաեվ առանց դրա:
Նման մեկ վիրահատությունն արժե 1200 դոլար: Ընդ որում եղջյուրներն աճում են մեկ կամ երկու տարուց: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցները կարծում են, որ կենդանիների նման ձեվով պաշտպանությունը չի կարող զանգվածային բնույթ կրել: