29/09/2016 12:55
Ռուսաստանից պաշտպանական վարկի ստացման համար Հայաստանը կանխավճար է հատկացրել
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ռուսաստանից պաշտպանական վարկի համար կանխավճար հատկացնել:
Նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշեց, որ հայկական կողմը պետք է ներդնի 214,2 մլն ռուբլի կամ` համաձայնագրով նախատեսված գումարի՝ 2 մլրդ 142 մլն ռուբլու 10 տոկոսը:
«Կանխավճարն անհրաժեշտ է վարկը ստանալու համար, իսկ վարկը՝ անհրաժեշտ է ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկա գնելու»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ըստ որոշման նախագծի`երկու պետությունների միջև ստորագրված պայմանագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պայմանի համաձայն` ՀՀ-ի կողմից պայմանագրի արժեքի 10%-ի չափով ֆինանսավորումը չկատարելու դեպքում ՌԴ-ի կողմից կարող են վերանայվել մատակարարման գները:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած նախագծին: