29/09/2016 17:37
Վարդենիսի միջնակարգ դպրոցի աշակերտների դասադուլի պատճառն «աբիժնիկներն» էին. Դպրոցի տնօրեն
Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դասադուլ հայտարարած դպրոցականներին նախապես սովորեցրել էին այսպես կոչված «աբիժնիկները», ասաց Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյան:
«Կույրն էլ է տեսնում, որ դպրոցը լավ վիճակում չի: Կային մարդիկ, կոպիտ ասած «աբիժնիկներ», որոնք այդ երեխաներին սովորացրել էին՝ սենսացիոն տեսանյութ տեղադրելու համար բացեն այն դռները, որոնք փակված էին և չեն օգտագործվում: Դա իրենց պատիվ չի բերում», - նշեց տնօրենը:
Նրա խոսքով, այդ ամենը արված էր՝ «մարդկանց վրա ցեխ շպրտելու համար»:
Նա նշեց, որ պետք է գնահատել այն, որ «այս նեղ պայմաններում պետությունը մեկ միլիոն է հատկացրել՝ փոքր գյուղի համար նոր դպրոց կառուցելու համար»: