29/09/2016 13:20
Վարչապետը նախարարներին խնդրեց մաքսիմալ պարաստված ներկայացնել որոշումները
Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որը կանոնակարգում է ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հետաքրքիր էր, արդյոք նման որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի:
«Հույս ունեմ, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է: Նոր առաջարկ կներկայացնենք վերաբաշխման վերաբերյալ», - նշեց Վ.Արամանը` գերատեսչությունների ղեկավարներին խնդրելով, որ վերաբաշխումների հետ կապված խիստ պահպանողական լինեն:
«Որովհետև մենք լուրջ լարվածություն ունենք», - շեշտեց Վ.Արամյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խնդրանք ուներ:
«Պարոն Երիցյան, նախանիստին այս հարցերը քննարկվում են, ֆինանսների նախարարն էլ ներկա է լինում: Ինչ եմ խնդրում իմ գործընկերներին` մաքսիմալ պատրաստված ներկայացրեք որոշումները», - ասաց Կ.Կարապետյանը: