30/09/2016 23:19
Rosetta-ն ընկել է գիսաստղի վրա
Եվրոպական տիեզերական գործակալությունն ավարտել է Rosetta տիեզերական սարքի առաքելությունը. այսօր Երևանի ժամանակով ժամը 14:40-ին սարքը բախվել է Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղին:
Ազդանշանը սարքից մինչև Երկիր ընթացել է 40 րոպե, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ԵՏԳ-ի կայքին:
Առաքելության ընթացքում Rosetta-ն մի քանի կարևոր արդյունք է ստացել: Գիտնականներին հաջողվել է պարզել երկնային մարմնի կառուցվածքը, կազմել դրա քարտեզը, ցույց տալ, որ ջուրը Երկրի վրա հազիվ թե գիսաստղի ծագում ունենա:
Rosetta-ն արձակվել էր 2004 թվականին: Նրա ճանապարհը դեպի գիսաստղ տևել է 10 տարի: