30/09/2016 13:57
WSJ. Օբամայի վարչակազմն իրանական բանկերի վրայից պատժամիջոցները հանել է կալանավորներին ազատ արձակելու դիմաց
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այս տարվա հունվարին աջակցել էր իրանական երկու պետական բանկերի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները հանելուն` Թեհրանի կողմից չորս հազար բանտարկյալի ազատ արձակման դիմաց, հայտնում է Gazeta.ru-նч հղում անելով The Wall Street Journal-ին:
Պարբերականի աղբյուրի տվյալներովч խոսքը Sepah և Sepah International բանկերի մասին է, որոնք մինչև 2023 թվականը ենթակա էին ՄԱԿ-ի պատժամիջոցներին հրթիռային ծրագրի ֆինանսավորման համար: Նույն օրը, երբ Թեհրանը բանտերից ազատել է ամերիկյան քաղաքացիներին, այդ պատժամիջոցները վերացվել են: