30/09/2016 15:17
«Խելացի տուն» ծրագիրը թույլ կտա կառավարել տունը հեռախոսի միջոցով
«ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին Երևանի ինֆորմատիկայի քոլեջի Մեխատրոնիկա բաժնի ուսանող Վահե Մեժլումյանը ներկայացնում էր «Խելացի տան» հատակագիծը, որը թույլ է տալիս կառավարել տունը հեռավորության վրա: Ընդ որում, համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է միայն հեռախոս:
««Խելացի տան» կառավարման նորությունն այն է, որ դրա կառավարման համար չի պահանջվում ինտերնետ, բլութութ կամ այլ սարքեր: Կառավարման համար պետք է միայն GSM կապ: Երբ զանգահարում ենք համարին, հեռախոսն ավտոմատ միանում է և դրանով տեղեկատվություն է փոխանցվում: Օրինակ, կարելի է ստուգել ջերմաստիճանը կամ տեղեկանալ հոսանքը միացրած է, թե ոչ: Կարելի է, օրինակ, միացնել կամ անջատել տան լույսերը»,-Aysor.am-ի թղթակցին իր նախագծի մանրամասները ներկայացրեց Վահեն:
Համակարգը թույլ է տալիս կառավարել տան մի քանի սենյակ:
Մանրամասները՝ տեսանյութում: