30/09/2016 18:43
«Ռոբոտ սահմանպահը» կարող է փոխարինել սահմանի զինվորին
«ԴիջիԹեք էքսպո» 2016-ի տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցող երիտասարդ տնտեսագետներ Հայկը, Սարգիսը և Արմանը ներկայացնում էին «Սահմանապահ ռոբոտ» նախագիծը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկը պատմեց, որ ընկերների հետ աշխատել են այս նախագծի վրա և փորձել են ներկայացնել սահմանապահի գործառույթներն իրականացնող ռոբոտի:
«Ռոբոտ սահմանապահի» գործառույթը սահմանապահին փոխարինելու մեջ է: Նա իր վրա պետք է վերցնի կրակի ռիսկը: Այսպիսով, սահմանապահի կյանքին ավելի փոքր վտանգ կսպառնա: Իրար հետ զուգահեռ աշխատող տեսախցիկները թույլ կտան գտնել շարժվող օբյեկտը և նրա ուղղությամբ կրակ բացել», - ասաց Հայկը:
Տղաներին ոգևորել էր նաև այն հանգամանքը, որ իրենց տաղավարին էր մոտեցել նախագահն ու հետաքրքրվել նախագծով: