30/09/2016 14:51
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ Հալեպում իրավիճակի սրման հետ կապված ծայրահեղականների սպառնալիքների պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռուսական դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Յուրի Մելնիկին:
«Խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից, զգոնություն ցուցաբերել և հետևել ԱԳՆ խորհուրդներին»,- նշել է նա: