30/09/2016 13:41
Արտակ Զաքարյան. Կառավարության գերխնդիրը տնտեսական ռեսուրսների ճիշտ կառավարումն է լինելու
Հայաստանի կառավարության գերխնդիրն առաջիկայում տնտեսական և արդյունաբերական ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնելն է լինելու, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան:
«Իմ համոզմամբ, գնալով շատ ավելի բարդ է դառնալու արտաքին, վարկային և այլ ռեսուրսների ներգրավումը, որովհետև համաշխարհային տնտեսությունն ինքնին արդեն իսկ ավելի ցածր աճի տեմպեր է գրանցում», - ասաց Ա.Զաքարյանը:
Նրա խոսքով, կառավարությունը պետք է կարողանա տնտեսության և արդյունաբերական ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել և ներքին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային ուղղորդում իրականացնել:
«Սա, կարծում եմ, լինելու է կառավարության գերխնդիրն առաջիկայում», - նշեց պատգամավորը: