30/09/2016 20:46
ԵԱՏՄ-ին միանալու համար Իրանին մեկ քայլ է մնում
ԵԱՏՄ-ին միանալու համար Իրանին մեկ քայլ է մնում, հաղրոդում է իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրան-Ռուսաստան համագործակցության համատեղ հանձնաժողովի փոխնախագահ Մահդի Մոհթաշամին, անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցության հեռանկարին, մասնավորապես ասել է.
«ԵԱՏՄ-ի անդամ երկրների մեծ մասը հատկապես՝ Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը համաձայն են միությանը Իրանի միանալուն: ԵԱՏՄ-ին Իրանի միանալու արդյունքում կկարգավորվեն անդամ երկրներ արտահանումների համար մաքսավճարների հետ կապված խնդիրների մեծ մասը»:
Մահդի Մոհթաշամին խոսքով՝ թեև արտահանողները պահանջում են զրոյացնել Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը, սակայն դա հնարավոր չէ իրականացնել առանց ԵԱՏՄ-ի համաձայնության:
Մոհթաշամին նաև հավելել է, որ Իրանի և Ռուսաստանի երկրորդ համատեղ նստաշրջանը կայանալու է դեկտեմբերին ՝ Թեհրանում: