30/09/2016 12:42
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայ Դատի և Ամերիկայի հայկական համագումարի անդամների հետ
Վաշինգտոնում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրել է Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։