30/09/2016 16:34
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում կտնկի շուրջ 200 հազար ծառ
Այս աշնանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը նախատեսում է Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում տնկել շուրջ 200,000 պտղատու և դեկորատիվ ծառ և թուփ, տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Սեպտեմբեր ամսին «Էյ Թի Փի»-ին «Արմենիա Տուրիստիչեսկայա» զբոսաշրջության ամսագրի կողմից կազմակերպված երրորդ ամենամյա մրցանակաբաշխության կողմից արժանացավ «Լավագույն բնապահպանական ծրագիր» մրցանակին։
«Մեծ պատիվ էր հայտնվել հեղինակավոր կազմակերպությունների կողքին, առավել ևս՝ արժանանալ լավագույն մրցանակին։ Մեզ համար մեծ ոգևորություն է առաջատար ճանաչվել՝ Հայաստանի կանաչապատման և չափազանց անհրաժեշտ բնապահպանական մտածողություն սերմանելու և տարածելու գործում», - նշեց «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը:
«Էյ Թի Փի»-ն հաճախ միանում է նաև Հայաստանում անցկացվող բնապահպանական թեմաներով փառատոնների։ Սեպտեմբերին «Էյ Թի Փի»-ն մասնակցեց Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կազմակերպած «Գյուղական կյանքի և ավադույթների փառատոնին», որին մեր հիմնադրամի բնապահպանական կրթության բաժինը ներկայացավ յուրահատուկ խաղերով և կրթական նյութերով։
Հանրային աղբահավաքները նույնպես «Էյ Թի Փի»-ի առաքելության կարևոր մաս են:
Այս աշնանը «Էյ Թի Փի»-ն «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և Դեպի Հայք հիմնադրամի աշխատակիցների և կամավորների հետ «ազատագրեցին» աղբից տարբեր կանաչ տարածքներ: