30/09/2016 18:05
Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել այդ հայտարարության ընդունմանը:
Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Բանախոսները ընդգծել են Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը: