30/09/2016 17:40
Լևոն Ալթունյանը կապահովի Արմեն Մուրադյանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարը նաև ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում` վիրավոր զինվորների և ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։
Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաև հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որևէ փոփոխություն չպետք է լինի։
Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում նախարարությունը հորդորում էդիմել առողջապահության նախարարություն։
Լևոն Ալթունյանը նաև հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։