30/09/2016 16:11
Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել` 6 հայ
Հալեպում այսօր հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել` 6 հայ, տեղեկացնում է «Գանձասար» պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Վիլլաներ թաղամասում:
Զոհվել են` Արման Հինտոյանը, Ծիլա Ճապաղջուրյանը, Հասմիկ Կիրակոսյան-Պերեճիքլյանը և ինքնությունը չպարզված մի կին, վիրավոր են` Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, Պեթի Լախոյան-Հինտոյանը, Մովսես Հինտոյանը և Նազար Զարմինյանը։
Արման Հինտոյան
Ծիլա Ճապաղջուրյան