30/09/2016 23:21
Համացանցում հայտնվել է Ճապոնիայում խորտակվող տանկերի տեսանյութը
NHK հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել Ճապոնիայի ափերի մոտ բեռնանավի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, որը կծու ալկալի էր տեղափոխում, հայտնում է РИА Новости-ն:
Տեսագրության մեջ երևում Է, թե ինչպես Է նավն ավելի ու ավելի կողաշրջվում եւ աստիճանաբար ընկղմվում ջրի մեջ:
«Յովամարու» բեռնանավի հետ արտակարգ պատահարը տեղի է ունեցել ճապոնական Յամագուտի նահանգի Տոկույամակուդամացու նավահանգստում: Նավի վրա գտնվում Էր 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ, որը սպառնում է տեղի ջրատարածքին:
Անձնակազմի չորս անդամները ներկայում անվտանգ վայրում են: