30/09/2016 09:16
Հարկային օրենսգրքի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականները նորից «կիսվել» են. «Հրապարակ»
ԲՀԿ-ում անգամ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո չեն կողմնորոշվում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության դաշտում են։ ԱԺ-ում բուռն քննադատությունների արժանացած Հարկային օրենսգրքի երկրորդ ընթերցում քվեարկության ժամանակ ԲՀԿ-ականները նորից «կիսվել» են երկու, անգամ երեք մասի՝ խմբակցության իշխանականները չեն քվեարկել, արմատականները «դեմ» են եղել, իսկ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, որն ամենահարուստ գործարարներից է, անգամ «կողմ» է քվեարկել, գրել է «Հրապարակ»-ը:
«Չեն քվեարկել Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Հայկ Խաչատրյանը։ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակն էլ ձեռնպահ է եղել։ Ի դեպ, ՀՀԿ-ից էլ Շուշան Պետրոսյանը չի քվեարկել։ Օրենսգիրքը, հիշեցնենք, ընդունվել է 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ», - հավելել է թերթը։