30/09/2016 15:21
Մոուրինյոն Մատային վաճառելու մտադրություն չունի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը վաճառելու մտադրություն չունի:
«Մատան «Չելսիում» չէր համապատասխանում իմ պահանջներին, իսկ հիմա այլ իրավիճակ է։ Նրան վաճառելու մտադրություն չունեմ։ Այժմ Մատան ավելի արագ է, տեխնիկապես լավ պատրաստված, հիանալի փոխանցումներ է կատարում։ Դրանք հրաշալի որակներ են այն ֆուտբոլիստի համար, ով պետք է օգնի Զլատան Իբրահիմովիչին«,-ասել է պորտուգալացի մասնագետը։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Խուան Մատան մասնակցել է 5 խաղի, խփել է 2 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում։