30/09/2016 10:52
Ջոկովիչը չի մասնակցի Պեկինի մրցաշարին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ձեռքի վնասվածքի պատճառով չի մասնակցելու Պեկինի մրցաշարին, որը կայանալու է հոկտեմբերի 1-9-ը։
Վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։
Սերբ թենիսիստը կորտ դուրս չի եկել ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ խաղում Ստանիսլաս Վավրինկային պարտվելուց հետո։
Հավելենք, որ 2016 թվականի ընթացքում Նովակ Ջոկովիչը հաղթել է Դոհայի, Ինդիան-Ուելսի, Մայամիի, Մադրիդի, Տորոնտոյի մրցաշարերում, ինչպես նաև Ավստրալիայի Բաց առաջնությունում և «Ռոլան Գարրոսում»։