30/09/2016 14:40
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան երբեք շփման չի գնա ԻՊ-ի հետ
Ռուսաստանը որևէ շփման կամ բանակցությունների չի գնա «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների հետ, նույնիսկ եթե նրանք վայր դնեն զենքը, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Դրանք ահաբեկչական խմբավորումներ են, նրանց հետ մենք որևէ շփման չենք գնա: Երբեք բանավեճ չի լինի ահաբեկիչների իրավունքների, նախնական պայմանների մասին: Ռուսաստանը նրանց հետ որևէ բանակցության չի գնա», — ասել է Սիրոմոլոտովը: