30/09/2016 14:43
ԶԼՄ. Սաուդյան Արաբիան փորձել է գաղտնի գործարք իրականացնել ՕՊԵԿ-ի հետ
Սաուդյան Արաբիան մինչ Ալժիրում ՕՊԵԿ-ի երկրների ոչ պաշտոնական հանդիպումը Իրանին առաջարկել է գաղտնի գործարք, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին աղբյուրներին:
Դրա պայմանների համաձայն՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է եղել նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնել մինչև 400 հազար բարելի, ինչի դիմաց Իրանը պետք է նավթարդյունահանման մակարդակը պահպաներ օրական 3.6 միլիոն բարել մակարդակի վրա:
Սակայն, աղբյուրների խոսքով, Իրանի նավթի նախարար Նամդար Բիժան Զանգանեհը մերժել է գործարքը, քանի որ Թեհրանը մտադիր է ընդլայնել նավթարդյունահանման ծավալը մինչև 4.2 միլիոն բարել:
Սեպտեմբերի 28-ին ՕՊԵԿ-ի երկրները համաձայնեցին նավթարդյունահանման մակարդակը կրճատել օրական մինչև 32.5 միլիոն բարել: Երկրներն այդ պայմանավորվածությունները կսկսեն իրականացնել նոյեմբերին: