30/09/2016 15:11
«Սելթիկը» Պաղեստինին աջակցելու համար տուգանվել է
Շոտլանդական «Սելթիկի» երկրպագուները ֆինանսական խնդիրներ են առաջացրել սիրելի թիմի համար։ Դեռ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղում՝ ընդդեմ Բեեր-Շևայի «Հապոելի», երկրպագուներն աչքի են ընկել զանգվածային ակցիայով՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է iSport.ua-ն։
Խաղի ժամանակ «Սելթիկ Պարկի» տրիբունաներում ծածանվել են մասամբ ճանաչված արաբական երկրի հարյուրավոր դրոշներ։ Ակնհայտ է, որ ակցիան անցկացվել է իսրայելական թիմի ու նրա երկրպագուների դեմ։
Գործով լսումները միայն հիմա են ավարտվել, և ֆանատների ակցիան գնահատվել է որպես քաղաքական սադրանք։ Ակումբը տուգանվել է 10 հազար ֆունտ ստեռլինգով։
Նշենք, որ լսումներից անմիջապես առաջ «Սելթիկի» ֆանատները գիծ են բացել հօգուտ Պաղեստինի բարեգործական կազմակերպությունների՝ առաջին իսկ օրը հավաքելով ավելի քան 100 հազար ֆունտ ստեռլինգ։