30/09/2016 10:41
Համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք ապահովել անվտանգ թռիչքներ. Սերգեյ Ավետիսյանը շնորհավորել է ավիատորներին
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ուղերձ է հղել:
«Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները:
Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ»,-նշել է Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատորներին շնորհակալություն հայտնելով անձնվեր աշխատանքի համար: