30/09/2016 11:26
Սուրիկ Խաչատրյանի վիճակն անգնահատելի է. մարդ է ման գալիս, որ հետը վազելով մրցի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալ է, որ ամեն օր իր առողջությամբ են հետաքրքրվում:
«Շատ շնորհակալ եմ, որ այդքան հետաքրքվում ես իմ առողջությամբ, կարող եմ ասել, որ առողջությունս լրիվ անգնահատելի է», - Aysor.am-ի թղթակցին ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Դիտարկմանը՝ լուրեր են շրջանառվում, որ առողջական խնդիր ունի ու հրաժարական է ներկայացնելու, Սյունիքի մարզպետը պատասխանեց. «Մարդ եմ ման գալիս, որ հետը վազելով մրցեմ: Տեղդ հանգիստ նստի, թող առողջությունս իր հունով գնա», - նշեց Ս.Խաչատրյանը: