30/09/2016 09:26
«Եղբայրս ինքնասպան է եղել, դա փաստ է». Վարդևան Գրիգորյանի ավագ որդին խնդրում է չքաղաքականացնել ողբերգությունը
Շարունակում են ամենատարբեր լուրերը շրջանառվել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակի վերջերս տեղի ունեցած ցավալի ինքնասպանության դեպքի շուրջ։ Մինչդեռ հարազատները, մասնավորապես՝ Արշակի ավագ եղբայր Արտակ Գրիգորյանը «Իրավունք»-ի հետ զրույցում հետևյալն է ասել.
«Ուղղակի անտանելի է, երբ մեր ողբերգությունը փորձում են քաղաքականացնել։ Ինչքան էլ մեզ համար ցավալի է ընդունել, բայց եղբայրս ինքնասպան է եղել։ Ուղղակի խնդրում եմ, որ ոչ ոք դա չքաղաքականացնի։
Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են տարածում, որը մեր կորստի ցավը ավելի է խորացնում։ Եղբորս դին հայտնաբերել ենք նկուղում՝ միակ իրականությունը սա է։ Եվ ոչ թե, ինչպես մամուլն է գրում՝ ավտոտնակում։ Այո, մեզանից ոչ ոք չէր սպասում նման բան, բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ, եղբայրս ինքնասպան է եղել, ու դա փաստ է, որքան էլ մենք չուզենանք դրան հավատալ»։