30/09/2016 15:24
Վարչապետը ֆինանսների նախարարի տեղակալին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի որոշման մեջ: