30/09/2016 12:00
Վարչապետն ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Ազգային ժողովում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ», - ասված է վարչապետի որոշման մեջ: