30/09/2016 14:36
Վրաստանում խորհրդարանի ընտրությունների օրը կբացվի 3703 ընտրատեղամաս
Վրաստանում խորհրդարանի ընտրությունների օրը 73 տարածքում կբացվի 3703 ընտրատեղամաս: Այդ մասին նշված է Վրաստանի ԿԸՀ կայքում: 526 ընտրատեղամաս հարմարեցված է լինելու սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, հայտնում է «Новости-Грузия»-ն:
Առաջիկա ընտրություններում առաջին անգամ չեն լինի հատուկ տեղամասեր, և զինվորականներ ու ոստիկանները կկարողանան քվեարկել իրենց կեցության կամ գտնվելու վայրերին մոտ գտնվող ընտրատեղամասերում:
Ինչ վերաբերում է բանտերին ու հիվանդանոցներին, ապա այնտեղ բացվելու է 11 ընտրատեղամաս: Ընտրատեղամասեր կբացվեն նաև արտերկրում՝ 41 երկրներում կստեղծվի 57 ընտրատեղամաս:
Վրաստանում խորհրդարանի ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին, մասնակցելու են 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկեր: