30/09/2016 13:46
Նյու Ջերսիում գնացքի աղետի պատճառների հետաքննությունը կտևի մինչև 10 օր
ԱՄՆ-ի Հոբոքեն քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) երկաթուղային կայարանում մերձքաղաքային ուղղության գնացքի աղետի պատճառների հետաքննությունը, որի հետևանքով զոհվել է մեկ և տուժել 114 մարդ, կտևի մեկ շաբաթից մինչև տասն օր, հայտնում է ТАСС-ը:
Միջադեպի վայրի մերձակայքում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Բելլա Դին Զարը հայտարարել է, որ մասնագետներն այս պահին պատրաստ չեն խոսելու աղետի պատճառների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան: Գնացը, որում եղել է ավելի քան 250 ուղևոր, առայժմ անհայտ պատճառներով կայարանին մոտենալուց առաջ չի նվազեցրել արագությունը՝ աղետի ենթարկվելով գործնականում առավելագույն ընթացքով: Շարժակազմը մխրճվել Է երկաթուղու վերջնամասում կանգնած արգելակային թափարգելի մեջ, ինչից հետո խոյահարել Է կառամատույցը՝ քանդելով կայարանի շվաքարանը պահող մետաղական հենարանները: Դրա հետևանքով առաստաղն ընկել է առաջին վագոնի կտուրի վրա: