30/09/2016 14:05
Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չի նախաձեռնելու
Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն չկա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Արտաքին քաղաքականության կուրսում փոփոխությունների անհրաժեշտություն ուղղակի չկա: Արտաքին քաղաքականության առումով մեր գործողությունները առավել քան արդարացված են եղել», - ասաց Ա.Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը և քաղաքական, և ոչ քաղաքական հարաբերություններում ապահովում է ՀՀ բնականոն գործակցությունը միջազգային հարթակներում:
«Մեր կողմից վարվող քաղաքանությունը և նախագահի կողմի որդեգրած արտաքին քաղաքական վեկտորները և դրանց կայունությունը ներքին և արտաքին առումով ապահովում է Հայսատանի համար բավարար և, որոշ տեղերում, լիարժեք բավարար հնարավորություններ, որպեսզի մենք կարողանանք արտաքին և քաղաքական, և ոչ քաղաքական հարաբերություններում ապահովել ՀՀ բնականոն գործակցությունը միջազգային հարթակներում», - նշեց պատգամավորը: