30/09/2016 16:00
Առաջիկա մեկ ամսվա կլիմայական կանխատեսումը. սպասվում է տաք հոկտեմբեր
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանում հոկտեմբեր ամսվա կլիմայական կանխատեսումը։
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+2 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ +10, առավելագույնը՝ +27): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 27-32 մմ ):
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+14, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +25...+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+2 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+1, առավելագույնը՝ +27...+28): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման 27...32 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18...+23, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -5..-10 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -3...-7, առավելագույնը՝ +18...+23 ): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 38...66 մմ ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10 , որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +21...+26, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4..-7 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2...-4 (Տաշիրում -6), առավելագույնը՝ +23...+24 ): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 44...49 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +23...+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -2..+3 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2..+2, առավելագույնը՝ +21...+23 ): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 62...63 մմ ):
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +12...+14, լեռնային շրջաններում` +6...+8, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև +25...+28, լեռնային շրջաններում՝ +18...+2, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը հովտային շրջաններում մինչև` -1..+2, լեռնային շրջաններում` -1..-5 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+2, լեռնային շրջաններում՝ -3...-4, առավելագույնը` հովտային շրջաններում +27...+28, լեռնային շրջաններում՝ +21...+22): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30...40 մմ, լեռնային շրջաններում 70...72 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15, լեռնային շրջաններում` +8...+100C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +27...+30 լեռնային շրջաններում՝ +20...+24, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0 ...+5, լեռնային շրջաններում` 0...-3 (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ +1...+4, լեռնային շրջաններում՝ 0...+1, առավելագույնը` հովտային շրջաններում +26...+28, լեռնային շրջաններում՝ +23...+24): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 30...55 մմ, լեռնային շրջաններում 39...74 մմ):