30/09/2016 18:24
«ԴիջիԹեք էքսպո» 2016. Ստեղծվել է երկրաչափական դետալները ինքնուրույն դասավորող ավտոմատ սորսինգի նոր համակարգ. Տեսանյութ
«ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսին այսօր իրենց նախագծերը Aysor.am-ի թղթակցին ներկայացրին ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Նունե Չալոյանը և Երևանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանողուհի Անի Ավագյանը:
Անին ներկայացնում էր մարտկոցները լույսի միջոցով լիցքավորող համակարգ, որի համար որպես լույս օգտագործվում է արևը:
Նունե Չալոյանն էլ առաջարկում է ավտոմատ սորսինգի համակարգ, որը դասավորում է դետալներն ըստ երկրաչափական տեսքի:
Մանրամասները տեսանյութում՝