30/09/2016 09:53
Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 30-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: